Խորհրդարանում հյուրընկալվել են Բենիլյուքսի երկրների ԱԳՆ քաղաքական տնօրենները


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը և Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Բենիլյուքսի երկրների Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ:


Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժևորել է Բենիլյուքսի երկրների՝ Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների և Բելգիայի հետ խորացող հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, խոսել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից՝ այդ գործընթացում կարևորելով նաև Բենիլյուքսի երկրների ակտիվ ներգրավվածությունը:


Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գարգացումներին, մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացից:


Մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Դիտումների քանակ2

Leave a Comment