
Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցով։ Հավաքվել էին մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ հոգևորականներ և հասարակական ակտիվիստներ։ Life.ru-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակիցները դատապարտել են քահանաների և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները՝ դրանք անվանելով հակասահմանադրական և պառակտիչ։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն և իրենց պահանջները արտահայտել են խնդրագրում, որը նրանք մտադիր են հանձնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին: Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպել էր «Նոյի ժառանգները» հասարակական շարժումը:
Նշենք, որ Հայաստանի վարչապետի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայում։ Ավելի վաղ ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել փակ օդային տարածքի պատճառով և ուղղություն էր վերցրել դեպի այլընտրանքային օդանավակայան։