Լեհաստանում ձերբակալել են Էրմիտաժի աշխատակիցներից մեկին. մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20251211/lehastanum-dzerbakalel-en-ermitazhi-ashkhatakicneric-mekin-manramasner–96770495.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96763193_22:0:2753:2048_1920x0_80_0_0_b267a3a387a3bdbed693fbbc3d32b90d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, լեհաստան, էրմիտաժ, ձերբակալություն

ռուսաստան, լեհաստան, էրմիտաժ, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Մոսկվան ձգտելու է հասնել ՌԴ քաղաքացու ազատ արձակմանը:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Պետական Էրմիտաժի աշխատակից Ալեքսանդր Բուտյագինը, որը հրավիրվել էր Պրահայում, Ամստերդամում, Վարշավայում և Բելգրադում «Պոմպեյի վերջին օրը» թեմայով դասախոսություններ կարդալու, Վարշավա ժամանելուն պես ձերբակալվել է:

Ինչպես ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Էրմիտաժի աշխատակցին ձերբակալել են Ուկրաինայի իշխանությունների կողմից տրված կալանքի միջազգային օրդերի հիման վրա:

«Ռուսաստանցի գիտնականը Կիևի ռեժիմի կողմից մեղադրվում է Ղրիմում հնագիտական պեղումների ժամանակ «մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ», – նշել է ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԱԳՆ-ում հույս ունեն, որ Լեհաստանում «հասկանում են Ալեքսանդր Բուտյագինի դեմ մեղադրանքների անհեթեթությունը և իրենց հաշիվ են տալիս, որ նման քաղաքականացված ակցիաները հեռանկարներ չունեն և անհետևանք չեն մնա:

Կրեմլը նույնպես մեկնաբանել է հնագետի ձերբակալությունը:

«Նկատի առնելով այն սանձարձակ վերաբերմունքը, որը մեր երկրի նկատմամբ որդեգրել է Վարշավան, դա, իհարկե, մեր քաղաքացիների համար ուղևորություններ և այցելություններ կատարելու ամենահարմար վայրը չէ՝ հաշվի առնելով այն լիակատար անօրինականությունը, որ կատարվում է այնտեղ՝ դատելով այդ իրադարձություններից», – ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես հաղորդում է լեհական «RFM FM» ռադիոկայանը, Վարշավայի դատախազությունում հարցաքննությունից հետո հնագետը դատարանի կողմից կալանավորվել է 40 օրով:

Ալեքսանդր Բուտյագինը հայտնի պատմաբան և հնագետ է, Հյուսիսային սևծովյան շրջանի Անտիկ հնագիտության ոլորտի ղեկավար, հնագիտական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար և պետական Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս: Նա մեծ հեղինակություն վայելող մասնագետ է։

Եվրոպական 7 երկրներ ԵՄ–ին կոչ են արել շտապել Ռուսաստանի ակտիվների հարցում. ԶԼՄ

Leave a Comment