Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդանի կիրճում տղամարդու մարմին է հայտնաբերվել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել

Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդանի կիրճում տղամարդու մարմին է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող Հրազդանի կիրճի մոտ եղած փոքր կամրջի տակ դի կա: 


Փրկարարները դին մոտ 500 մետր ոտքով, մեծ դժվարությամբ մոտեցրել են անվտանգ վայր: Դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը։ 


Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժին։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  


Կայքի տեղեկացմամբ, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, որը կլինի մոտ 55-60 տարեկան տղամարդ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա                    մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`                             դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 


 


Leave a Comment