Ոչ ոք չի ուզում մենամարտել Ծառուկյանի հետ, և ես գիտեմ՝ ինչու. Հուկեր


Սպորտ


UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 6-րդ համար Դեն Հուկերը անդրադարձել է նույն քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանի վերաբերյալ UFC-ի նախագահ Դանա Ուայթի արած հայտարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

– Դանան վերջերս ասաց, որ Ծառուկյանը պետք է քրտնաջան աշխատի՝ տիտղոսի համար կրկին պայքարելու հնարավորություն ունենալու համար։ Եվ նշեց, որ իր համար միևնույն է, թե ինչպիսին է նրա վարկանիշը։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։

«Սա պարզապես խաղ է։ Իլիան կարծես թե ինչ-որ բանի է սպասում։ Թեև այս մենամարտը իմաստ կունենար նրա համար։ Բայց կարծես թե ոչ ոք չի ուզում կռվել Արմանի հետ, և ես գիտեմ՝ ինչու», — ծիծաղելով հայտարարել է Հուկերը Submission Radio-ին տված հարցազրույցում։
Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2026 թվականի սկզբին ժամանակավոր տիտղոսի համար մենամարտ կանցկացնեն Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև մինչև 70 կգ քաշային կարգի գլխավոր հավակնորդը Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանն է։



Leave a Comment