ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-12-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:
«Վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Գիտության և
տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,- ասված է հաղորդագրությունում։