ԱՄՆ-ում մեկնարկում է «Թրամփի ոսկե քարտով» օտարերկրացիներին կացության տրամադրումը


Սպիտակ տունը գործարկել է 1 մլն դոլարով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու պաշտոնական կայքը:


«Ներքին անվտանգության նախարարության ծառայությունների վճարը 15 հազար դոլար է, ստուգումից և մեկ միլիոն դոլար վճարելուց հետո ռեկորդային ժամանակում ստացեք ռեզիդենտություն՝ «Թրամփի ոսկե քարտով»»,- ասված է կայքում:


Նշվում է նաև, որ կացության տրամադրման գործընթացը կտևի մի քանի շաբաթ: Հայտի քննարկման համար 15 հազար դոլար վճարը բացասական պատասխանի դեպքում չի վերադարձվում։


ԱՄՆ կառավարությունից զգուշացրել են, որ «Ոսկե քարտը» կարող է հետ կանչվել, ինչպես ցանկացած վիզա։

Դիտումների քանակ2

Leave a Comment