Հայաստանը 70.4 մլն եվրոյի նոր վարկ կստանա. Ժամկետը 5 տարի է. Ի՞նչ նպատակի է այն ծառայելու


Բիզնես


Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագրի վավերացմանը։


Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին, որով Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 70.4 միլիոն եվրո՝ իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։


Ծրագրի տևողությունը ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։ Համաֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը՝ 2026թ. մարտի 31–ը։



Ծրագրի ուղղակի և անուղղակի շահառուներն են՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները և ջրօգտագործողների ընկերությունները (ՋՕԸ-ներ), գյուղական համայնքների բնակիչները, որոնք կստանան բարելավված ջրամատակարարում և ջրահեռացում, Ջրային կոմիտեն և «Ջրառ» ՓԲԸ-ն, որոնք կզարգացնեն կառավարման և պլանավորման կարողությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և մարզային կառույցները, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչները։





Բազմափուլ ծրագրային մոտեցման (MPA) կիրառման հիմնավորումը MPA-ը ներկայացնում է 10-ամյա ժամանակահատվածում իրականացվող ծրագիր՝ բաղկացած երկու փուլից, որը նպատակ ունի. 



ուժեղացնել ինստիտուցիոնալ կարողությունները, հատկապես՝ ջրառ և ջրօգտագործող ընկերությունների և տեղական կառույցների կարողությունների զարգացման միջոցով, ապահովել ծառայությունների ֆինանսական կայունություն՝ սակագնային բարեփոխումների, ծախսերի փոխհատուցման և մասնավոր հատվածի ներգրավման խթանման միջոցով, օգտագործել տեղային և մասշտաբայնացման մեխանիզմներ՝ նախքան լայնածավալ ներդրումների իրականացումը (piloting and scaling), ստեղծել բարենպաստ միջավայր մասնավոր ներդրումների համար։






Leave a Comment