Աբսուրդ է․ դատարանը որոշման հիմքում դրել է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը․ Երիցյան

11 Դեկտեմբերի, 2025

 

Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին խուզարկություն է իրականացվում, նախաձեռնվել է 2025թ․ հունիսին և այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Խոսքը վերաբերում է  կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկերից մեկի միջև կնքված վարկային պայմանագրերի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Այդ պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի կառավարության որոշումների շրջանակում։ Այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսումնասիրելով խուզարկության դատարանի որոշումը, չկան, և չեմ հասկանում` 2021թ․-ի իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչության հետ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment