Միքայել սրբազանի պաշտպանները կրկին դիմում են ներկայացրել ՔԿՀ. նա կվիրահատվի

https://arm.sputniknews.ru/20251211/miqajel-srbazani-pashtpannery-krkin-dimum-en-nerkajacrel-qkh-na-kvirahatvi-96764775.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94035839_177:0:1600:1067_1920x0_80_0_0_374c674e8b1669581c82b365859ca8c9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«իզմիրլյան» բկ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, վիրահատություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

«իզմիրլյան» բկ, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, վիրահատություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ)

Բաժանորդագրվել

Շիրակի թեմից նշում են, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոնն» արձագանքել է Միքայել սրբազանի պաշտպանների դիմումին, որը հերթական անգամ նրանք ներկայացրել էին ՔԿՀ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ–ն այսօր առաջարկել է կազմակերպել Միքայել սրբազան Աջապահյանին ցուցված վիրահատությունը։ Այդ մասին տեղեկացնում է Շիրակի թեմը։

Թեմից նշում են, որ «Քրեակատարողական բժշկական կենտրոնն» արձագանքել է Միքայել սրբազանի պաշտպանների դիմումին, որը հերթական անգամ նրանք ներկայացրել էին ՔԿՀ։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ԲԿ-ի հաշվին Միքայել սրբազանի վիրահատվելու հարցը փաստաբանները բարձրացրել էին դեռևս հոկտեմբերի 7–ին` ՀՀ քրեակատարողական ծառայությանն ուղղված դիմումով, որը վերահասցեագրվել էր «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Օրեր անց` հոկտեմբերի 29–ին, սրբազանի պաշտպանը գրավոր դիմում էր ներկայացրել նաև ՔԿՀ ԲԿ, որին ի պատասխան միայն մեկ ամիս անց կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ սրբազանը հրաժարվել է անվճար վիրահատությունից:

Շիրակի թեմն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այն հայտարարությանը, թե իբրև դիմումները սահմանված կարգով չէին ներկայացվել և որ դիմումը պետք է ոչ թե փաստաբանները ներկայացնեին, այլ Միքայել սրբազանը։

«Հոկտեմբերի 7–ից սկսած 2 ամսվա ընթացքում որևէ պաշտոնատար անձ գրավոր կարգով չի պարզաբանել, որ պետք է ձևական որոշ պահանջներ ապահովել, քանի որ միայն այդ դեպքում իրենք հաշվի կառնեն կալանավորված անձի առողջության իրավունքը»,– նշել են թեմից:

Ըստ այդ ձևական պահանջի` կալանավորված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի ՔԿՀ–ում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարին և նշի նաև քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի անունը, ազգանունը, բժշկական հաստատությունը, որտեղ աշխատում է բժիշկը, վերջինիս կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

«Ակնհայտ է, որ կալանավորված անձը դժվարություն է ունենալու այս տեղեկությունները գտնելու և ներկայացնելու հարցում»,– ընդգծված է թեմի հայտարարության մեջ:

Ըստ այդմ, Միքայել սրբազանի պաշտպանական թիմը կրկին դիմում է ներկայացրել «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ին` ներկայացնելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Բացի այդ, նա նշել էր, որ այդ առնչությամբ սրբազանի փաստաբանի դիմումը չեն ընդունում` բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում։

Leave a Comment