Վարչապետն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-12-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:
Վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին: