Փաստաբան Ռոման Երիցյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու է Արցախի ներկայացուցչությունում Քննչական կոմիտեն խուզարկություններ իրականացրել։
«Քրեական վարույթը, որի շրջանակներում այս պահին իրականացվում է խուզարկությունը, նախաձեռնվել է 2025 թ-ի հունիսին, և այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Ցելսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցելսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում։ Այսինքն այստեղ բացահայտ հանցագործության տարրեր անձամբ ես չեմ արձանագրում։ Եվ չեմ հասկանում առհասարակ 2021 թ-ին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ խուզարկության ընթացքում չի գտնվել գեթ մեկ փաստաթուղթ, որն այդ վարույթի համար կարող էր ունենալ որևէ նշանակություն։