Հայկ Ղազարյան Արցախի ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Խուզարկությունները տեղի են ունենում արցախցիների վերադարձին վերաբերող երեկվա խորհրդարանական լսումներից մեկ օր անց։ Խուզարկությունների մասին ահազանգել է նաև Արցախի հինգերորդ նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ Քննչական կոմիտեից մոտ 15 անձ մասնակցում է խուզարկությանը։ «Հավելյալ տեղեկություն չունեմ, գիտեմ, որ մոտ 15 հոգի Քննչականից խուզարկություն է կատարում»,- ասաց նա։ «Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»,- գրել […]