Առավոտյան վարչապետը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա

Առավոտյան վարչապետը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment