Ավանեսյանը հնարավոր է համարում, որ Աջապահյանի վիրահատության համար դիմումը կբավարարվի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է համարում, որ ազատազրկման մեջ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատության համար պաշտպանների կողմից ներկայացված դիմումը կբավարարվի։ Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հայտնել է, որ նախարարությունն այսօր է ստացել պաշտպանների դիմումը։ «Մենք այսօր ենք ստացել դիմում և միանշանակ կդիտարկենք օրենքով սահմանված ընթացակարգերով, կնայենք, ընթացք կտանք։ Ես հնարավոր եմ համարում, որ Աջապահյանի վիրահատության համար դիմումը կբավարարվի»,- ասաց նախարարը։ Ավանեսյանը պարզաբանեց, որ մինչ այս իրենք չէին ստացել այնպիսի դիմում, որը համապատասխաներ պահանջի ընթացակարգերին։ «Դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգին համապատասխան, որպեսզի դրան ընթացք տրվի, նման դիմում չենք ունեցել»,- ասաց Ավանեսյանը։ Դեկտեմբերի 8-ին Միքայել […]

Leave a Comment