«Շատ կարևոր նորություն իմացանք Բեռլինում։ Հայաստանում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հունվարից կամ փետրվարից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու»,- Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրենք բավական երկար ժամանակ աշխատում ենք ԵՄ գործընկերների հետ:
«Մարդիկ ասում են՝ նայում ենք լուրերով, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել:
Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից է։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից, փետրվարից այլևս հերթ գոյություն չի ունենա: Ում տալու են վիզա՝ կտան, ում չեն տալու՝ չեն տա: Հույս ունեմ, որ շղթայական կշարունակվի նաև մյուս դեսպանատների դեպքում և մենք այս խնդրից կազատվենք»,- ասել է Փաշինյանը։