Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում է: Այնտեղ հանդիպել է նաեւ Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ընդդիմադիր լրատվամիջոցի ընդդիմադիր աշխատակիցը շտապում ՝ գրել՝ հանդիպմանը ներկա է եղել 23 մարդ, ինչը նշանակում է, թե Փաշինյանին չեն ընդունում ոչ արտերկրում, ոչ Հայաստանում:
Ի՞նչ եք կարծում, թե այս տողերը կարդալուց հետո միջին վիճակագրական հայ մարդը ինչ է մտածելու:
Իսկ մտածելու է, որ ընդդիմությունը կրկին ինքնախաբեության մեջ է եւ փորձում է խաբել նաեւ հանրությանը: Ախր ցանկացած մարդ հասկանում է, որ եթե Փաշինյանը խնդիր դներ, որ հանդիպմանը ներկա լիներ 233 մարդ եւ ոչ թե 23, ապա կլիներ այդքան: Եւ այսքանից հետո էլ ավելի անլուրջ է վերաբերում այն ընդդիմությանը, որն իրեն պարզապես փորձում է խաբել եւ կեղծ իրականություն ներկայացնել:
Եւ հենց այս իրականությունն օգնեց Փաշինյանին ամրապնդել իշխանությունը: Երբ ընդդիմությունը պարզապես փորձում է խաբել, պարզապես փորձում է կեղծ իրականություն ներկայացնել, փորձում է մարդկանց համոզել, թե աղետի միակ եւ բացարձակ մեղավորը Փաշինյանն է, տեղի է ունենում մի պարզ գործըթնաց, չեզոք եւ չկողմնորոշվաշները վերջնականապես հիասթափվում են ընդդիմությունից եւ անցնում Փաշինյանի կողմը:
Եւ այս գործընթացն արագանում է հատկապես այն ժամանակ, երբ լրագրողի հարցին՝ ճանաչում եք Արցախը Ադրբեջանի կազմում, ընդդիմադիր պատգամավորը տալիս է ինչ պատասխան ասես, բացի այոյից կամ ոչից:
Top-News.am