ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում

Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին ՔԿ-ից հայտնել են 24News-ին՝ արդրադառնալով ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցող գործողություններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղը Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտնել էր Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին։ «Փաստաթղթեր են փնտրում, մենք տրամադրել ենք շենքը, առաջին հարկում վերջացրել են, երկրորդում շարունակվում է։ Սպասենք, որից հետո Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումը կհայտնեն»,- ասել է նա։

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ

Leave a Comment