Պետությանը պատճառվել է ավելի քան 59 մլն ՀՀ դրամի վնաս․ վերականգնվել է 25 մլն դրամը

Հասարակություն

11.12.2025 | 13:31

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59 մլն 584 հզր 320 ՀՀ դրամի վնաս։

«Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Leave a Comment