Ի՞նչ կապ ունի արցախցիների վերադարձի իրավունքը, 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխելու հետ․ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների տարբերությունը

11 Դեկտեմբերի, 2025

Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է արցախցիների Արցախ վերադարձի և ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մասին՝ այդ երկու հարցերը մեկ նժարի վրա դնելով։

«Ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային առաջարկ անել Ադրբեջանին, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ»,- նշել է նա։

Այս հարցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել էր դեռ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 9-ին 5-րդ ալիքին տված իր հարցազրույցում։

«Ընդհարապես իրար հետ կապ չունեցող հարցեր են։ Այդ դեպքում մենք էլ պետք է խոսենք 300 հազար Բաքվում ապրող, Սումգայիթում, Կիրովաբադում ապրող հայերի մասին։ Այն թեման ուղիղ կապ ունի, մյուս թեմայի հետ։ Սրանք իրար հետ չեն զուգակցվում։ Արցախի հարցը լրիվ այլ թեմաա է, որովհետև Արցախը, այսպես ասենք, ուներ և՛ Սովետի ժամանակ կարգավիճակ, և՛ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբուննքների շրջանակներում։ Դրանք լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունն ուղղակի կոռեկտ չէ»,- իր խոսքում նշել էր նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment