Կառավարությունը 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նախագիծ է հաստատել

Կառավարությունը 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նախագիծ է հաստատել

Կառավարության հերթական նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագիծ։

Ըստ այդմ՝ 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար առաջարկվում է 14 համայնքի տրամադրել 2 մլրդ 828 մլն դրամ։

Խուդաթյանի խոսքով՝ այս գումարի հավանությամբ պետական բյուջեից արդեն հատկացված սուբվենցիոն համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 21 մլրդ 59 մլն դրամի։

Նա նշեց, որ առաջիկայում սպասվում է նաև լրացուցիչ խոշոր հատկացում։

«Եվս մեկ հատկացում է լինելու, որը թույլ կտամ ասել՝ հսկայական ծավալի է լինելու։ Խոսքը շուրջ 10 միլիարդ դրամի մասին է։ Դա մեծ հավանականությամբ կընդգրկվի կառավարության հաջորդ նիստի օրակարգում»,-եզրափակեց Խուդաթյանը։

Leave a Comment