Հայաստանում 1–02, 9–11 և 1–01 հեռախոսահամարների փոխարեն կլինի 11–2–ը. ՆԳ փոխնախարար

Հայաստանում 1–02, 9–11 և 1–01 հեռախոսահամարների փոխարեն կլինի 11–2–ը. այս մասին հայտնեց ՆԳ փոխնախարարը։

Արմեն Մկրտչյանը կառավարության նիստին ասաց, որ դեռևս այդ հեռախոսահամարները կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Միայն իրազեկման ակցիաներ անելուց հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն։

Նրա խոսքով` արտակարգ իրավիճակների կանչերի 11–2 հեռախոսահամարը ԵՄ–ում նման դեպքերում առավել ճանաչելի հեռախոսահամար է։ «Այս հեռախոսահամարի նախատեսումը նաև դրական է գնահատվել ԵՄ–ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում»,– նշեց փոխնախարարը։

Leave a Comment