Միքայել սրբազանի առողջական վիճակի մասին դիմում այսօր ենք ստացել, կդիտարկենք․ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանը չի բացառում, որ Միքայել սրբազանին կարող է տեղափոխեն հիվանդանոց։

«Միքայել սրբազանի առողջական վիճակի մասին դիմում այսօր ենք ստացել, կդիտարկենք, օրենքով սահմանված ընթացակարգերով ընթացք կտանք։ Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, դիմումը պետք է լինի պատշաճ, որպեսզի դրան ընթացք տրվի»,–ասաց առողջապահության նախարարը` պատասխանելով լրագրողի այն հարցին, որ սրբազանի առողջության վատթարացման մասին քանի օր է` խոսվում է, բայց ընթացք չի տրվում։

Նա նշել է, որ առհասարակ չկա որևէ անձ ՔԿՀ-ում, ով ունի բուժման կարիք և ընթացք չի տրվում։

 

Leave a Comment