Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը կմրցեն եզրափակիչում

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս է եկել Freestyle Chess Grand Slam Final-ի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում հայ գրոսմայստերը 3։1 հաշվով հաղթել է գերմանացի Վինսենթ Կեյմերին։ Դրանից առաջ Արոնյանը պայքարից դուրս էր թողել նաև ամերիկացի Հանս Նիմանին։

Հարավային Աֆրիկայում անցկացվող մրցաշարի եզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել աշխարհի գավաթակիր, ուզբեկ Ջավոխիր Սինդարովին։

Freestyle Chess Grand Slam Final-ի հաղթողը կստանա 200 հազար դոլար։

Leave a Comment