https://arm.sputniknews.ru/20251211/hhum-elektrvonajin-atshurdneri-gvortsyntacum-pvopvokhutjunner-katarvecin-96758886.html
ՀՀ–ում էլեկտրոնային աճուրդների գործընթացում փոփոխություններ կատարվեցին
ՀՀ–ում էլեկտրոնային աճուրդների գործընթացում փոփոխություններ կատարվեցին
Sputnik Արմենիա
Փոփոխություններից մեկով սահմանվեց, որ բուն աճուրդի գործընթացը մեկ օրվա փոխարեն կլինի 3 օր։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T12:50+0400
2025-12-11T12:50+0400
2025-12-11T12:52+0400
աճուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59578583_0:65:1600:966_1920x0_80_0_0_c42c0258db4097d89141ab2b10c365c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում աճուրդները կանցկացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։Նա ընդգծեց, որ այլևս ՀՀ–ում չեն լինի ոչ էլեկտրոնային տարբերակով աճուրդները, որոնք մինչ այժմ անցկացվում էին, երբ համակարգի խափանում էր տեղի ունենում։Նա նշեց, որ սահմանվում են նաև աճուրդների չկայացման դեպքում դրանց գնիջեցման սանդղակները։ Ըստ այդմ` շարժական գույքի դեպքում յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկվում է մեկնարկային գինը շուկայական գնահատված արժեքից նվազեցնել 15 տոկոսի չափով, իսկ անշարժ գույքի դեպքում առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գին սահմանել շուկայական գնահատված գնի 100 տոկոսը, չկայանալու դեպքում` 2–րդ աճուրդին, 85 տոկոսը, իսկ 3–րդ և հաջորդական աճուրդների դեպքում` 70 տոկոսը։«Մենք այստեղ պահպանողական և որոշակի ճկունություն տրամադրող համակարգ ենք կիրառում»,– վստահեցրեց կոմիտեի նախագահը։Բացի այդ, ըստ նրա` աճուրդի հայտարարությունների տեղադրման ժամկետները ևս կփոփոխվեն ու կերկարաձգվեն. շարժական գույքի դեպքում ներկայիս 15 օրվա փոխարեն կսահմանվի 45 օր աճուրդից առաջ տեղադրելու պարտադիր պայման` այդպիսով ավելի ընդլայնելով մասնակիցների շրջանակը, իսկ անշարժ գույքի դեպքում` 60 օր, քանի որ այստեղ կա ներդրումային ծրագիր ներկայացնելու պարտադիր պայման։Ավետիսյանն ավելացրեց, որ բուն աճուրդի գործընթացը մեկ օրվա փոխարեն կլինի 3 օր։ Այս ընթացքում հնարավոր կլինի ներկայացնել գնային առաջարկներ ու մասնակցել մրցույթներին։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59578583_80:0:1502:1066_1920x0_80_0_0_5c96474d6c72445d555c2f606a6acee7.jpg
աճուրդ
Փոփոխություններից մեկով սահմանվեց, որ բուն աճուրդի գործընթացը մեկ օրվա փոխարեն կլինի 3 օր։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում աճուրդները կանցկացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ այլևս ՀՀ–ում չեն լինի ոչ էլեկտրոնային տարբերակով աճուրդները, որոնք մինչ այժմ անցկացվում էին, երբ համակարգի խափանում էր տեղի ունենում։
«Այս որոշման ֆունդամենտալ փոփոխությունն այն է, որ սահմանում ենք միասնական մոտեցում բոլոր գույքերի օտարման սկզբունքի և պայմանների ձևավորման շուրջ։ Մինչ այսօր կառավարությունը որոշումներով էր սահմանում տվյալ գույքի օտարման առանձնահատկությունները։ Հիմա դա մենք ընդհանուր կարգավորմամբ ենք ֆիքսում` առավել կանխատեսելի ու ընդհանրական մոտեցում ունենալու համար»,– ընդգծեց Ավետիսյանը։
Նա նշեց, որ սահմանվում են նաև աճուրդների չկայացման դեպքում դրանց գնիջեցման սանդղակները։ Ըստ այդմ` շարժական գույքի դեպքում յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո առաջարկվում է մեկնարկային գինը շուկայական գնահատված արժեքից նվազեցնել 15 տոկոսի չափով, իսկ անշարժ գույքի դեպքում առաջին աճուրդի ժամանակ մեկնարկային գին սահմանել շուկայական գնահատված գնի 100 տոկոսը, չկայանալու դեպքում` 2–րդ աճուրդին, 85 տոկոսը, իսկ 3–րդ և հաջորդական աճուրդների դեպքում` 70 տոկոսը։
«Մենք այստեղ պահպանողական և որոշակի ճկունություն տրամադրող համակարգ ենք կիրառում»,– վստահեցրեց կոմիտեի նախագահը։
Բացի այդ, ըստ նրա` աճուրդի հայտարարությունների տեղադրման ժամկետները ևս կփոփոխվեն ու կերկարաձգվեն. շարժական գույքի դեպքում ներկայիս 15 օրվա փոխարեն կսահմանվի 45 օր աճուրդից առաջ տեղադրելու պարտադիր պայման` այդպիսով ավելի ընդլայնելով մասնակիցների շրջանակը, իսկ անշարժ գույքի դեպքում` 60 օր, քանի որ այստեղ կա ներդրումային ծրագիր ներկայացնելու պարտադիր պայման։
Ավետիսյանն ավելացրեց, որ բուն աճուրդի գործընթացը մեկ օրվա փոխարեն կլինի 3 օր։ Այս ընթացքում հնարավոր կլինի ներկայացնել գնային առաջարկներ ու մասնակցել մրցույթներին։