
Հայաստանում ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի 102, 911 և 101 հեռախոսահամարների փոխարեն կլինի արտակարգ իրավիճակների կանչերի 112–ը: Այս մասին նախագիծը այսօր ընդունվել է կառավարության նիստում:
ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանը կառավարության նիստում ասաց, որ դեռևս այդ հեռախոսահամարները կշարունակեն գործել և կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Միայն իրազեկման ակցիաներ անելուց հետո հին հեռախոսահամարները շրջանառությունից կհանվեն։
«112 հեռախոսահամարը Եվրոպական Միության առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է: Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաև ՀՀ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում»,- նշել է Արմեն Մկրտչյանը: