«Նովոստի-Արմենիա» գործակալությունն անհրաժեշտ է երկրի, նրա տնտեսության և հասարակական կյանքի համար, քանի որ այն տարբերվում է իր պրոֆեսիոնալիզմով և յուրահատուկ ձեռագրով
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Նովոստի-Արմենիա» գործակալությունն անհրաժեշտ է երկրի, նրա տնտեսության և հասարակական կյանքի համար, քանի որ այն տարբերվում է իր պրոֆեսիոնալիզմով և յուրահատուկ ձեռագրով։ Այս մասին ասել է Goght Urban Valley-ի ներդրողներից մեկը՝ Մովսես Ձավարյանը։
«Ես կասկած չունեմ, որ ժամանակի ընթացքում գործակալությունն ավելի ու ավելի կհարստանա նոր անձնակազմով և նորարարական գաղափարներով։ Քսան տարին երկար ժամանակ չէ. ամեն ինչ դեռ առջևում է», – ասել է Ձավարյանը գործակալության 20-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։
Նրա խոսքով՝ «Նովոստի-Արմենիան» յուրահատուկ էկոհամակարգ է։
«Ես քչերին եմ ճանաչում, ովքեր չեն կարդում այս կայքի նորությունները», – ասել է Ձավարյանը։
Նա գործակալության հետ համագործակցությունն արդյունավետ է բնութագրել։
«Որովհետև գործակալության հարթակներում մենք փորձում ենք պատմել ոչ միայն նախագծի, այլև, ընդհանրապես, Հայաստանի ամբողջ էկոհամակարգի մասին։ Սկսած Էկոլոգիայից մինչև Կոտայքի մարզի ապագայի ռազմավարական զարգացումը», – ասել է Ձավարյանը։
Նա նշել է, որ «Նովոստի-Արմենիան» և Goght Urban Valley նախագիծը փոխում են կենսակերպը Հայաստանում։
«Ինչպես ցանկացած երեխա, ես «Նովոստի-Արմենիային» մաղթում եմ առողջություն, սեր, հաջողություն և մասնագիտական զարգացում։ Եվ կարծում եմ, որ մի պահ պետք է ցատկ կատարել Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի հենց դուք ներկայացնեք Հայաստանը աշխարհին։ Դարձեք Հայաստանի «Ալ -Ջազիրան», – կոչ է արել Ձավարյանը։
«Նովոստի-Արմենիա» գործակալության մասին
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն (newsarmenia.am) աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ․–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։ Գործակալությունը հայկական լրատվամիջոցների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, որն այսօր Facebook-ում ունի 150 հազար բաժանորդ, ինչը օրական ապահովում է ավելի քան 250 հազար դիտում։ Ակտիվորեն զարգանում են YouTube-յան ալիքները՝ Novosti-Armenia և NewsArmenia Stories, ինչպես նաև Հայաստանում գործող Տելեգրամ ալիքների խոշորագույն ցանցը։
2025 թվականին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն արժանացել է չորս հեղինակավոր մրցանակի. երկուսը՝ լավագույն Telegram ալիքների կատեգորիայում՝ «Новости-Армения» և «ЕреваныЧ», երկուսը՝ Digital Creativity (Թվային ստեղծարարություն) անվանակարգում՝ «Shortreads» և «Լավ լուրեր» («Хорошие новости») նախագծերի համար։