Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է – Armenia Today

«Աէրոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան SU 1864 չվերթը չեղարկվել է, ժամանումը Երևանում նախատեսված էր 13:25: «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ թռիչքը չի կայացել:

Ինքնաթիռը պետք է մեկներ «Շերեմետևո» օդանավակայանից: Մեկ այլ՝ «Վնուկովո» օդանավակայանի չվերթը (3F 322), սակայն, չի չեղարկվել: Ժամանումը նախատեսված է 13:40-ին:

«Ռոսավիացիան» այսօր հայտնել է երկրի մի քանի օդանավակայաններում թռիչքների չեղարկման կամ հետաձգման մասին, պատճառը ԱԹՍ-ների հարձակումներն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը փակ օդային տարածքի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և մեկնել է այլ օդանավակայան:

Leave a Comment