Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի (ավազանի անունը՝ Սամվել)։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, գրում է Sputnik Արմենիան։
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Սամվել Ռուբենի Կճոյանի»,– նշված է դատախազության պատասխանում։
Արձանագրվել է, որ դեռ 2023 թվականից գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ունեցվածքի օրինականությունը։
Սակայն դատախազությունը չի հստակեցրել՝ արդյոք կոնկրետ որ գույքի նկատմամբ է կասկած ներկայացված և ինչն է համարվել ապօրինի ծագում ունեցող։
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի վերաբերյալ հնչեցրած պահանջին։