Սևանի ափին գտնվող «Հարսնաքար» համալիրը` Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Վլադիմիր Գասպարյանի, Սասուն Միքայելյանի, Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները քանդման ենթակա են. այս մասին հայտնել է Գլխավոր դատախազը։
Աննա Վարդապետյանի խոսքով` Սևանի ափին գտնվող 23 այդպիսի տների քանդման որոշում է կայացվել։
Չնայած դրան` դատախազը կարծում է` թեև այդ տները թե՛ էսթետիկական տեսքի, թե՛ ֆունկցիոնալության տեսանկյունից ենթակա են քանդման, սակայն այդ գույքերը կարող են ունենալ տնտեսական, կրթական, առողջապահական որոշակի ներուժ։