ASUS Expert P․ բիզնեսի համար ԱԲ դարաշրջանի նոր համակարգիչներ

2025 թվականին «արագ նոթբուքերը» այլեւս չեն բավարարում կորպորատիվ օգտատերերի պահանջները։ 

Աշխատավայրն այլեւս ստատիկ հասկացողություն չէ. թիմերը կարող են տեղակայված լինել տարբեր քաղաքներում, իսկ հանդիպումներն անցկացվում են նաեւ առցանց։ 

Ավելին, այսօր սարք ընտրելիս կարեւոր գործոնը է, թե որքանով է այն աջակցում արհեստական բանականության տեխնոլոգիաներին։ Ահա թե ինչու է ի հայտ եկել նոթբուքերի եւ համակարգիչների նոր դաս, որոնք ի սկզբանե ստեղծված են արհեստական բանականության օգնությամբ առաջադրանքներ կատարելու համար։

ASUS Expert P-ն առաջատար կորպորատիվ սարքերի օրինակ է։ Expert շարքը ստեղծվել է հատուկ բիզնեսների համար՝ ժամանակակից օգտատիրոջն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։ Այս սարքերը բավարարում են բիզնեսի հիմնական կարիքները․ ավելի արագ են, ավելի անվտանգ եւ արդյունավետ՝ հիբրիդային միջավայրում։

Expert P դասի սարքերը

ASUS Expert P շարքը փոքր եւ միջին բիզնեսների համար նախատեսված սարքերի էկոհամակարգ է, որտեղ յուրաքանչյուր մոդել նախատեսված է որոշակի աշխատանքային սցենարի համար: Այս համակարգիչներն առանձնանում են նրանով, որ աջակցում են լոկալ արհեստական բանականության հաշվարկներին եւ առաջադեմ անվտանգությանը։ 

Նոթբուքերի շարքը ներառում է մի քանի մոդել, այդ թվում՝ ExpertBook P1 (P1403/P1503), ExpertBook P3 (PM3406CKA/PM3606CKA) եւ ExpertBook P5 (P5405)։

Expert շարքը ներառում է նաեւ ASUS ExpertCenter AiO P400 բազմաֆունկցիոնալ համակարգիչը՝ Intel Core i7 պրոցեսորով: Եվ, իհարկե, ASUS ExpertCenter P500 Mini Tower-ը՝ բարձր արտադրողականությամբ գրասենյակային համակարգիչը:

Ամբողջ շարքը հիմնված է ընդհանուր կոնցեպտի վրա․ տեղական արհեստական բանականության եւ NPU հաշվարկներ, ExpertMeet եւ ExpertGuardian ժամանակակից արհեստական բանականության միասնական գործիքներ, պարզեցված կառավարում, հարմար սպասարկում, երկարաժամկետ ծրագրային ապահովում եւ հուսալիություն։

Expert P շարքի գլխավոր առավելությունները

Expert P շարքը բիզնես օգտատերերին առաջարկում է մի շարք ակնհայտ առավելություններ ոչ միայն աշխատանքի, այլեւ անվտանգության տեսակետից․

Նախ, լոկալ արհեստական բանականության մշակումը, որտեղ ներկառուցված գործիքները, ինչպիսին է ASUS AI ExpertMeet-ը, անմիջապես աշխատում են սարքի վրա, նվազեցնում են տվյալների արտահոսքի ռիսկը եւ ապահովում գաղտնիությունը։

Երկրորդը, ամենաժամանակակից ճարտարապետությունը. շարքի մոդելները, որոնք հիմնված են AMD Ryzen AI 300 շարքի եւ/կամ Intel Core պրոցեսորների վրա, հնարավորություն են տալիս օգտվել ժամանակակից համակարգչային հնարավորություններից։

Վերջապես, այս շարքի սարքերը հագեցած են ExpertGuardian-ով՝ գործիքների մի ամբողջ փաթեթով, որը հատուկ մշակված է բիզնեսի համար եւ ապահովում է տվյալների եւ ենթակառուցվածքների անվտանգությունը։

Այս շարքը նաեւ առանձնանում է ձեւաչափերի բազմակողմանիությունով։ Նոթբուքերը, մոնոբլոկերը (AiO) եւ համակարգիչներն արդյունավետ աշխատում են աշխատանքային տարբեր պայմաններում եւ սցենարներում։

ExpertBook նոթբուքեր 

2025 թվականին Expert շարքի նոթբուքերի հիմքում է արդեն AMD Ryzen նոր ճարտարապետությունը: ExpertBook P1 (PM1503) եւ P3 (PM3606) շարքի սարքերը այժմ հասանելի են AMD պրոցեսորով, ինչը զգալիորեն ընդլայնում է դրանց հնարավորությունները։


ExpertBook P1

ExpertBook P1