ԱԹՍ–ի հարձակման վտանգ կա, Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է. մանրամասներ

Բաժանորդագրվել

Սահմանափակումները կապված են թռիչքների անվտանգությունն ապահովելու հետ։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է Ռուսաստանի մայրաքաղաքի մի շարք օդանավակայանների ժամանակավոր փակման պատճառով։ Այս մասին են վկայում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Չվացուցակի համաձայն` ինքնաթիռը պետք է Ռուսաստանի մայրաքաղաքից դուրս գար դեկտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 10:00-ին։

«Ռոսավիացիայի» տեղեկությունների համաձայն՝ «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Անվտանգության միջոցառումները կապված են անօդաչուների հարձակումների սպառնալիքի հետ։

Սահմանափակումների պատճառով հետաձգվել է նաև Եկատերինբուրգ-Երևան չվերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում ՌԴ մայրաքաղաքում օդային տարածքը փակելու պատճառով։

Leave a Comment