Արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժեր միավորվել են ընտրություններից առաջ․ ԶԼՄ

Արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժեր՝ «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Նժար»-ի առաջնորդ Կարապետյանցը թերթին հայտնել է, որ բազմաթիվ հարցերում ընդհանուր հայտարարի են եկել այն բոլոր ուժերի հետ, որոնք իսկապես արժեհամակարգ կրող են, պատկերացում ունեն, թե ինչպիսի փոփոխված, զարգացած, անվտանգ Հայաստանում կարող են ապրել։ 

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

Leave a Comment