https://arm.sputniknews.ru/20251211/hangist-tgha-e-vat-shrjapatum-chi-eghel-lermvontvovvoji-gjughapety-anhet-kvorats-mikhajili-masin-96757021.html
Հանգիստ տղա է, վատ շրջապատում չի եղել. Լերմոնտովոյի գյուղապետը՝ անհետ կորած Միխայիլի մասին
Հանգիստ տղա է, վատ շրջապատում չի եղել. Լերմոնտովոյի գյուղապետը՝ անհետ կորած Միխայիլի մասին
Sputnik Արմենիա
Ապրիլին Միխայիլը դարձել է 18 տարեկան, Երևան էր եկել` տատիկին հյուր։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T11:39+0400
2025-12-11T11:39+0400
2025-12-11T11:40+0400
անհետ կորած
լերմոնտովո գյուղ
գյուղացի
գյուղապետ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96756375_0:144:3129:1904_1920x0_80_0_0_f34a5b3dc8987870b4a2152af096c6b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանում կորած Լերմոնտովո գյուղի պատանի Միխայիլ Դոլգովը հանգիստ տղա է, նրան երբեք վատ շրջապատում չեն տեսել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց գյուղապետ Էդիկ Չախալյանը։Նրա խոսքով` ինքն արդեն կապ է հաստատել Միխայիլի ծնողների հետ, որոնց Երևան են կանչել` ներկայանալու ոստիկանություն։Գյուղապետին զանգահարել է տեղամասային ոստիկանը՝ Դոլգովների տան հասցեն իմանալու համար։Գյուղապետը հավելեց, որ Երևանում Միխայիլի տատիկն է բնակվում, իսկ ինքը ծնողների հետ` գյուղում։ Ընտանիքը բազմազավակ է. Միխայիլն ունի մի քանի եղբայր և քույր։Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ–ն հայտնել էր, որ Միխայիլը կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, դուրս է եկել տնից՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և չի վերադարձել:
լերմոնտովո գյուղ
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96756375_200:0:2929:2047_1920x0_80_0_0_a427a2c48db737335d5c33610ba2d20c.jpg
անհետ կորած, լերմոնտովո գյուղ, գյուղացի, գյուղապետ, երևան
անհետ կորած, լերմոնտովո գյուղ, գյուղացի, գյուղապետ, երևան
Ապրիլին Միխայիլը դարձել է 18 տարեկան, Երևան էր եկել` տատիկին հյուր։
Նրա խոսքով` ինքն արդեն կապ է հաստատել Միխայիլի ծնողների հետ, որոնց Երևան են կանչել` ներկայանալու ոստիկանություն։
Գյուղապետին զանգահարել է տեղամասային ոստիկանը՝ Դոլգովների տան հասցեն իմանալու համար։
Գյուղապետը հավելեց, որ Երևանում Միխայիլի տատիկն է բնակվում, իսկ ինքը ծնողների հետ` գյուղում։ Ընտանիքը բազմազավակ է. Միխայիլն ունի մի քանի եղբայր և քույր։
«Հասարակ, հանգիստ տղա է, որևէ վատ բան ասել չեմ կարող։ Որևէ արտասովոր բան ևս չի եղել։ Նա առանձնացող քայլվածք ունի. քայլելիս մի փոքր հենվում է ոտնաթաթի վրա։ Ապրիլին 18 տարեկան դարձավ», – ասաց գյուղապետը։
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ–ն հայտնել էր, որ Միխայիլը կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, դուրս է եկել տնից՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, և չի վերադարձել: