Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» արտոնություն ստացավ

11 Դեկտեմբերի, 2025

Կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատեց գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

Այս ընկերության ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղեր 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109․6 մլն դրամ։

Leave a Comment