Երգչուհի Ալսուն հայտարարել է ռեփեր Ջիգանի հետ համագործակցության մասին: Նրանց առաջին «Зима» երգից հատվածն արդեն հասանելի է արտիստների ինստագրամյան էջերում: Երգն ամբողջությամբ կհրապարակվի դեկտեմբերի 12-ին: Հայտնում է Fast News-ը:
Ալսուն և Ջիգանը միասին աշխատում են ավելի քան վեց ամիս։ Համագործակցության գաղափարն Ալսուինն էր, Ջիգանն (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) էլ սիրով համաձայնել է:
Նրանք պլանավորել են մի քանի երգեր թողարկել: Հաջորդ համատեղ աշխատանքը հասանելի կլինի գարնանը: