Ամերիաբանկ. մենք գնահատում ենք «Նովոստի-Արմենիա» գործակալության պրոֆեսիոնալիզմը

Մեր  երկար տարիների համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության, համատեղ աշխատանքում որակի նոր չափանիշներ սահմանելու և դրանց հասնելու ձգտման ու շարունակական զարգացման վրա», – ասել է  Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կենտրոնի ղեկավար Էլմիրա Ադամյանը

Ամերիաբանկ. մենք գնահատում ենք «Նովոստի-Արմենիա» գործակալության պրոֆեսիոնալիզմը


ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Ամերիաբանկի Հասարակայնության հետ կապերի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կենտրոնի ղեկավար Էլմիրա Ադամյանը նշել է «Նովոստի-Արմենիա» գործակալության թիմի բարձր պրոֆեսիոնալիզմը։


«Մենք գնահատում ենք «Նովոստի-Արմենիա» թիմի պրոֆեսիոնալիզմը, գործին նվիրվածությունը և ստեղծագործական մոտեցումը։ Մեր երկար տարիների համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության, համատեղ աշխատանքում որակի նոր չափանիշներ սահմանելու և դրանց հասնելու ձգտման ու շարունակական զարգացման վրա», – ասաց Ադամյանը գործակալության 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։


 Նրա խոսքով՝ «Ամերիան, որպես ֆինանսատեխնոլոգիական միջավայր, կարևորում և խրախուսում է «Նովոստի-Արմենիա»-ի զարգացումը թվային նորարարությունների ուղղությամբ, ինչի արդյունքում ծնվում են նոր ու հետաքրքիր գաղափարներ, և ստեղծվում են հնարավորություններ ոչ ստանդարտ լուծումներով համատեղ նախագծերի իրագործման համար», – նշեց Ադամյանը։


«Նովոստի-Արմենիա» գործակալության մասին


«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն (newsarmenia.am) աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ․–ից և մեդիաշուկայի առաջատարներից է։


Գործակալությունը հայկական լրատվամիջոցների շրջանում ամենաշատ մեջբերվող ռեսուրսներից մեկն է, որն այսօր Facebook-ում ունի 150 հազար բաժանորդ, ինչը օրական ապահովում է ավելի քան 250 հազար դիտում։ Ակտիվորեն զարգանում են YouTube-յան ալիքները՝ Novosti-Armenia և NewsArmenia Stories, ինչպես նաև Հայաստանում գործող Տելեգրամ ալիքների խոշորագույն ցանցը։


2025 թվականին «Նովոստի-Արմենիա» գործակալությունն արժանացել է չորս հեղինակավոր մրցանակի. երկուսը՝ լավագույն Telegram ալիքների կատեգորիայում՝ «Новости-Армения» և «ЕреваныЧ», երկուսը՝ Digital Creativity (Թվային ստեղծարարություն) անվանակարգում՝ «Shortreads» և «Լավ լուրեր» («Хорошие новости») նախագծերի համար։


Leave a Comment