Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով և վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, հաղորդել է Baza-ն։
Baza-ի տեղեկություններով, Փաշինյանի ACJ319 ինքնաթիռը գրեթե մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։
Ինքնաթիռը, ի վերջո, ուղղությունը փոխել է դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մոտավորապես ժամը 1:00-ին։
ՀՀ վարչապետը Գերմանիա կատարած այցից հետո մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։