Թրամփն Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը վիթխարի է անվանել – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի ղեկավարությունում կոռուպցիայի հետ կապված սկանդալը որակել է վիթխարի և կրկին կոչ է արել Կիևին ընտրություններ անցկացնել, հաղորդում է Interfax-ը:

«Կոռուպցիայի հետ կապված այս իրավիճակը հսկայական է», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին:

Խոսելով Ուկրաինայում ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ Թրամփը հարց է տվել. «Դեռ ինչքա՞ն սպասել, մինչև նրանք կազմակերպեն քվեարկությունը»:

Մեկնաբանելով Ուկրաինայում բնակչության տրամադրությունները՝ ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ այնտեղ ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հակամարտության լուծման օգտին:

Նոյեմբերի սկզբին Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել էին, որ բացահայտել են կոռուպցիոն սխեմա, որով գործող և նախկին պաշտոնյաներ պետական «Էներգոատոմ» ընկերության միջոցով մոտ 100 միլիոն դոլարի կաշառք էին ստացել: Մի քանի ազատումներ էին եղել:

Թրամփը դեկտեմբերի 9-ին շեշտել էր, որ Ուկրաինային ընտրություններ են անհրաժեշտ:

Leave a Comment