Փաստաբան․ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրհետապնդումը վերացվել է

Փաստաբան․ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրհետապնդումը վերացվել է

11 դեկտեմբերի 2025 – 10:54 AMT

PanARMENIAN.Net – Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը վերացվել է։ Այդ մասին հայտնել է Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը՝ նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է իրենց ներկայացրած միջնորդությունը։

«Հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ անցել է գործի վաղեմության ժամկետը։ Ի դեպ, գործը կարճվել է միայն Գրիգորի Խաչատուրով մասով»,– ասել է փաստաբանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայտնի է, որ նույն քրեական գործով ներգրավված են նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու այլ անձինք։

Գրիգորի Խաչատուրովը 2023 թվականի դեկտեմբերի 2-ին ազատ է արձակվել գրավի դիմաց։

2023 թվականի փետրվարի 21-ին նրա դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ կապված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի անշարժ գույքի օրինականացման (փողերի լվացման) հետ։ Այդ օրը նա ձերբակալվել է։

Դատախազությունը միջնորդել է նրա նկատմամբ կալանք կիրառել, սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել է միջնորդությունը, և Խաչատուրովն ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել հատուկ վերանայման բողոք՝ վիճարկելով Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի մերժման որոշումը։

Leave a Comment