Ես ռիսկի կդիմեմ․ Ջոկովիչը նշել է, թե որ հավաքականը կհաղթի ԱԱ-2026-ը — Armsport.am

Թենիսի լեգենդ Նովակ Ջոկովիչը կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսմամբ։

«Ես ռիսկի կդիմեմ․ Պորտուգալիան կհաղթի աշխարհի առաջնությունում։ Գիտեմ, որ կան նաև Ֆրանսիան և Իսպանիան, բայց ասացի, որ համարձակ կլինեմ։ Հաղթողը կլինի Պորտուգալիան», – ESPN-ի հետ զրույցում ասել է Ջոկովիչը։

Պորտուգալիան երբեք չի հաղթել աշխարհի առաջնությունում։ Նրանց լավագույն արդյունքը մունդիալների պատմության մեջ եղել է 1966 թվականին գրանցած երրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Առաջին անգամ առաջնությանը կմասնակցի 48 երկիր, որոնք բաժանված կլինեն չորս թիմից կազմված 12 խմբի։ Այս պահին մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել 42 թիմ։

Leave a Comment