Հրդեհ՝ Երևանի բանկերից մեկում. կա մեկ տուժած

Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկի նախասրահում

Հրդեհ՝ Երևանի բանկերից մեկում. կա մեկ տուժած


ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Այսօր առավոտյան հրդեհ է տեղի ունեցել Երևանի բանկերից մեկում։


Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ժամը 06:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկում։


Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պարույր Սևակի փողոցում գտնվող բանկերից մեկի նախասրահում (100 քմ)։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։00-ին, մարվել՝ 07։09-ին։


Այրվել է նախասրահը՝ մասամբ (70 քմ), ջերմահարվել՝ նախասրահում առանձնացված աշխատասենյակներ (30 քմ)։


Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


 


Leave a Comment