Ռուսաստանը, Հայաստանը և Բելառուսը երկաթուղային բաղադրիչների համատեղ արտադրություն են սկսում

Ռուսական «Վոյաժ» գիտաարտադրական միավորումը հայկական «Մետալստրոյ» ՍՊԸ-ի և բելառուսական «Ռուխսերվոմոտոր» ՍՊԸ-ի հետ համատեղ մտադիր է Ռուսաստանում կազմակերպել երկաթուղային տրանսպորտի բաղադրիչների, ներառյալ գերարագ գնացքների համար նախատեսված դետալների ժամանակակից արտադրություն։

Ծրագիրը ստացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի հավանությունը և կիրականացվի արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։

Leave a Comment