Մեղրիի տարածաշրջանում դեկտեմբերի 11-ի՝ ժամի 9:00-ի դրությամբ ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, նշել է դեպարտամենտը:
