Մահաբեր խաչմերուկ. ե՞րբ կկառուցվի Նորագավթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի էստակադան

https://arm.sputniknews.ru/20251211/mahaber-khachmeruk-erb-kkarucvi-nvoragavti-1-in-pvoghvoc-artashati-khtshughi-estakadan-96737337.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0c/80563569_70:0:1211:856_1920x0_80_0_0_036fb8126a4900060aaf9f2adc133ecb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երևան, նորագավիթ, ճանապարհ, մահ, վրաերթ, վթար, տուժածներ

հայաստան, երևան, նորագավիթ, ճանապարհ, մահ, վրաերթ, վթար, տուժածներ

Բաժանորդագրվել

Երևանի Նորագավթի 1-ին փողոցը Արտաշատի խճուղուն միացնող խաչմերուկում միշտ խցանում է, իսկ խաչմերուկը հատելը լուրջ փորձություն է անգամ ամենահմուտ վարորդների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Նորագավթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում, որտեղ միայն վերջին 3 տարում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 4, մարմնական վնասվածք է ստացել 57 մարդ, էստակադա կկառուցվի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։

«Արտաշատի խճուղի-Մ2 Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհը Հ8-Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման նախագիծը գտնվում է շինթույլտվություն ստանալու ընթացքում։ Զուգահեռաբար պատրաստվում են տեխնիկական հսկողության և շինարարության մրցույթները։ Ակնկալվում է մինչև այս տարվա վերջ հայտարարել մրցույթները։ Միաժամանակ աշխատանքներ են տարվում հանգույցի շինարարության ազդեցության գոտում գտնվող գույքերի օտարման հարցերի մասով»,– ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Ըստ գերատեսչության` նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն տրանսպորտային ուշացումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև հետիոտնի անվտանգ տեղաշարժ։

Պարզելու համար, թե վերջին 3 տարում քանի ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել այդ խաչմերուկում, դիմեցինք նաև ՀՀ ներքին գործերի նախարարություն։

Մեզ հայտնեցին, որ այդ ճանապարհահատվածում 2023թ․-ին արձանագրվել է 23 ՃՏՊ, մահացել է 1, մարմնական վնասվածքներ է ստացել 28 մարդ: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի դեպքով 3 ՃՏՊ, մարմնական վնասվածք է ստացել 3 մարդ։ 2024թ․-ին արձանագրվել է 9 ՃՏՊ, մարմնական վնասվածք է ստացել 12 մարդ։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի դեպքով 3 ՃՏՊ, մարմնական վնասվածք է ստացել 2 անձ։ 2025թ․-ի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ը տեղի է ունեցել 6 ՃՏՊ, որոնց հետևանքով մահացել է 2, մարմնական վնասվածք է ստացել 12 մարդ։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 1 դեպք, մահացել է 1, մարմնական վնասվածք է ստացել 3 մարդ։

Ավտովթար Գեղարքունիքում. 15 տարեկան տղան տեղում մահացել է
Խցանում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2025

Երևանի խցանումների խնդիրը մի շարք լուծումներ ունի․ ինչ են առաջարկում մասնագետները

Leave a Comment