Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 11-ին – Armenia Today

Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան, երեկոյան՝ 3-5: Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 3-9 աստիճան տաքություն։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճա տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-9 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 7-9 աստիճան տաքություն։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-4 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է 2-4 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը սպասվում է 10 աստիճան տաքություն։

Leave a Comment