Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
1/4 եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել և կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք են ստացել Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Առաջջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 9 հայ մարզիկներ։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ժիրայր Սարգսյանը (57 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում և զրկվել մեդալի համար պայքարելու իրավունքից։
Առաջնությունն անցկացվում է դեկտեմբերի 2-13-ը։
