ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ

Քաղաքականություն

10.12.2025 | 23:29

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան ներկայացրել է 907-րդ ուղղման լիակատար չեղարկմանն ուղղված օրինագիծ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահը ստորագրել էր հրամանագիր, որով ժամանակավորապես դադարեցվել է «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժնի կիրառումը։

Պաշտոնական Բաքուն հայտարարել էր՝ ակնկալում է, որ ամերիկյան կողմը կձեռնարկի գործնական քայլեր՝ ուղղված այս փոփոխությունը լիովին չեղյալ համարելուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment