Եղիազար Վարդանյանը հերթական չնախատեսված այցն է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ

Եղիազար Վարդանյանը հերթական չնախատեսված այցն է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական չնախատեսված այցն է կատարել Արագածոտնի մարզի շինարարական հրապարակներ։

Կաքավաձորում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվում է 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ։ Բացի այդ, նորոգվում է Կաքավաձորի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցը։

Կոմիտեի նախագահը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ ուսումնասիրել է կատարվող շինարարական աշխատանքները, շինարարների հետ քննարկել ընթացիկ հարցեր։

Շինարարության ակտիվ փուլում է Նոր Ամանոսի կրթահամալիրի կառուցման ծրագիրը։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է, որ շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով, իսկ կատարվող աշխատանքները գոհացուցիչ են։ Կրթահամալիրը ներառում է 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 սանի համար նախատեսված մանկապարտեզի մասնաշենքեր։

Հաջորդիվ դիտարկվել են Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան և Աղձքի միջնակարգ դպրոցների նորոգման աշխատանքները։

Leave a Comment