Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրի ընթացքի մասին


Օրերս տեղի են ունենում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական կողմնորոշման» ծրագրի շահառուների անհատական պլանների մշակման և զարգացման հանդիպումները ծրագրային թիմի հետ, հայտնում է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։


 


«Այս փուլում` մասնագիտական կողմնորոշման ճամբարից հետո, տրվում են վերջին ուղղորդումներն ու հստակեցումները շահառուների գործարար ծրագրերի վերաբերյալ, որպեսզի հետագայում  նրանք մասնակցեն բիզնեսի պլանավորման և կառավարման կամ իրենց նախընտրած նեղ մասնագիտական դասընթացներին: 


 


Ուրախ ենք, որ այն գաղափարները, որոնք այս օրերին սեղանի շուրջ հնչում են պարզապես որպես ցանկություն, ամիսներ հետո դառնալու են իրականություն մեր տղաների համար: 


 


Հիշեցնենք, որ ծրագրի չորրորդ փուլի շահառուները Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից են: 


 


Ծրագրային թիմն արդեն հասցրել է հանդիպել Գեղարքունիքի և Սյունիքի շահառուների հետ և վերջնական հաստատել է նրանց գործարար պլանները, հերթը շուտով Տավուշինն ու Արագածոտնինն է»,-նշել է նա:


 


Leave a Comment